Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին. shamshyan.com

April 26, 2017

shamshyan.com— Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Source: Yerkir Media
Link: Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին. shamshyan.com

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image