Հայտնի են «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի մրցանակակիրները
June 19, 2017
«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի«Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց Էմիլիա Նալբանդյանը, «Լավագույն գրաֆիկա» անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան ճանաչվեց Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ համարվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը: «Լավագուն երիտասարդական հավաքածու» անվանակարգում հաղթեց Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները: «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողներ չկային:
Կային մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:
Փառատոնի ժյուրիի անդամներն են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), մոդել-դիզայներներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա) եւ Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):