Հայտնի են Կաննի մրցանակակիրները

May 29, 2017

Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակը ստացել Է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:

«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել Է մայիսի 28-ին՝ 70-րդ փառատոնի փակման արարողությանը:

Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել Է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:

Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Դիանա Կրյուգերը՝ Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել Է ժյուրիի հատուկ մրցանակին:

Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել Է մայիսի 17-ից մինչեւ 28-ը:

Source: Yerkir Media
Link: Հայտնի են Կաննի մրցանակակիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image