Հայտնի են միլիոնների խախտում արած տնտեսվարողների անունները

aravot.am— Տարեվերջին մի քանի տասնյակ տնտեսվարողներ պետությունից միլիոնների հարկեր են թաքցրել: Այս մասին տեղեկանում ենք հարկայինի հրապարակած փաստաթղթերից: «Օվալ պլաստիկ» ընկերությունը 1 միլիոն 703 հազարի խախտում է թույլ տվել` ապրանքներն առաքելով առանց ուղեկցող փաստաթղթերի:

Նույն խախտման համար նաեւ տուգանվել է «Գոլդ շին» ընկերությունը` պետությանը պատճառելով 1 միլիոն 118 հազար 400 դրամի վնաս:

«Սթիլ Կոնցեռնի» կատարած խախտումն էլ 2 միլիոն 269 հազար 313 դրամի չափով է:

Տարեսկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում փոխանցեց պետեկամուտների կոմիտեի ղեկավարից ստացած դժգոհությունը: ՊԵԿ-ը բողոքել էր, որ մի շարք տնտեսվարողներ ճիշտ չեն հասկացել վարչապետի` նախորդ տարվա այն հայտարարությունը, որով Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հորդորել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին էլ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

ՊԵԿ-ն այն ժամանակ անուններ չէր հրապարակել եւ միայն հայտնել էր, որ մեծ թվով հարկ վճարողներ համարժեք չեն ընկալել վարչապետի հանձնարարականը եւ մի շարք խախտումներ են թույլ տվել, մասնավորապես` իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարման եւ այլն մասով: Տարին ամփոփելուց հետո օրինախախտներն արդեն հայտնի են:

Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ է առաքել կամ տեղափոխել նաեւ «Վան» 777 ընկերությունը` պետությանը պատճառելով 324 հազար 971 դրամի վնաս: «Կառլեն Արամյան» անհատ ձեռներեցն էլ` 465 հազար դրամի: «Անահիտ Լաբլաջյան» անհատ ձեռներեցը 650 հազար դրամի խախտում է թույլ տվել:

Շարունակությունն՝ այստեղ


Source: Yerkir Media
Link: Հայտնի են միլիոնների խախտում արած տնտեսվարողների անունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image