Հայտնի են տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

Հայտարարվել են տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2018 թվականի դափնեկիրների անունները:

Այս անգամն էլ Նոբելյան մրցանակն Ամերիկայի տնտեսագետներին է բաժին հասել: Ամերիկացի տնտեսագետներ Ուիլյամ Նորդհաուսը եւ Փոլ Ռոմերը մրցանակը ստացել են իրենց այն ուսումնասիրության համար, որով պարզվում է, թե ինչպես է կլիմայական փոփոխությունների եւ նորագույն տեխնոլոգիաների կապն ազդում տնտեսության վրա:

Source: Yerkir Media
Link: Հայտնի են տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image