Հայտնի է դարձել` ինչու է Մխիթարյանը մենակ մարզվել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազում միայնակ է մարզվել սեփական նախաձեռնությամբ և պատժված չի եղել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից:

Այդ մասին հաղորդում է manchestereveningnews.co.uk-ը: Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստներին «Բարնլի»-ի հետ խաղից հետո կիրակի օրը հանգստանալու հնարավորություն էր տվել, սակայն Մխիթարյանը, ով չէր մասնակցել այդ մրցավեճին, անհատական մարզում է անցկացրել ֆիզիկական վիճակը բարելավելու նպատակով:

«Մխիթարյանը դեռևս Դոնեկցի «Շախտյոր»-ում հանդես գալու տարիներին մշտապես լրացուցիչ մարզումներ է անցկացրել»,- հիշեցրել է բրիտանական կայքը:

Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերջին անգամ խաղադաշտ է դուրս է եկել սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում:


Source: Yerkir Media
Link: Հայտնի է դարձել` ինչու է Մխիթարյանը մենակ մարզվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image