Հայտնի է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի հետեւանքով զոհերից երկուսի անունը

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:

ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն:

Վիրավորների նախնական ցուցակն` այստեղ:


Source: Yerkir Media
Link: Հայտնի է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի հետեւանքով զոհերից երկուսի անունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image