Միջպետական ավիացիոն կոմիտեի նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում «Ան-148» ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը: Ավիացիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն չի տվել օդաչուներին ճիշտ գնահատել ինքնաթիռի արագությունը:

Կոմիտեն եզրակացությունները հրապարակել է «սև արկղերի» վերծանումից հետո:

«Տեղեկատվության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում գրանցված նմանատիպ դեպքերի վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արագության վերաբերյալ սխալ տվյալները»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Ան-148» մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։

Source: Yerkir Media
Link: Հայտնի է Ռուսաստանում «Ան-148»-ի վթարի նախնական պատճառը