Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: Դավիթ Տոնոյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– ասաց նա:

Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:

Անդրադառնալով հարցին՝  հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:

Source: Yerkir Media
Link: Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image