Հայ բժիշկները վերադարձել են Սուդանից

June 10, 2017

Սուդանի Նուբա լեռներում «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինային փոխարինող հայ բժիշկներ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գեւորգ Ոսկանյանը այսօր ժամանել են Երեւան: Հարազատներն ու ընկերները նրանց դիմավորել են անչափ կարոտած եւ մեծ հպարտությամբ: Հայ բժիշկները մայիսի 9-ից մեկնել են Սուդան: Մոտ մեկ շաբաթ է տեւել այնտեղ հասնելը: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան անձամբ դիմավորել է նրանց, ծանոթացրել հիվանդանոցին եւ հիվանդների խնամքին:

Տարբեր բարդության վիրահատություններ անելով եւ ծնունդներ ընդունելով՝ հայ բժիշկները մոտ մեկ ամիս պատվով կատարել են Թոմ Քաթինայի առաքելությունը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ բժիշկները միաձայն նշել են, որ հարկ եղած դեպքում նորից կգնան եւ օգնություն կցուցաբերեն բոլոր կարիքավորներին:  Ըստ նրանց՝ մարդասիրական աշխատանքը մաքրազերծում է  մարդուն  եւ սովորեցնում նվիրվել:

Բժիշկները նաեւ խոստացել են, որ Սուդանում իրենց վերապրածի, տպավորությունների մասին առաջիկայում առավել մանրամասն  կպատմեն:

Source: Yerkir Media
Link: Հայ բժիշկները վերադարձել են Սուդանից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image