Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգիստ է եղել
June 20, 2016
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: