Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմին առաջին անգամ կներկայացվի «Սասունցի Դավիթ» էպոսը:
Ազգային էպոսի բեմադրման պատասխանատվությունը ստանձնել է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը: Ստեղծագործական խմբում ներգրավված են երիտասարդ դերասաններ, որոնք փորձելու են նոր մոտեցումներով ներկայացնել «Սասնա ծռերը»:
Այն նախատեսված է 12 եւ բարձր տարիքի հանդիսատեսի համար: