Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի հանրապետության հարավային եւ հարավ-արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ ու անձամբ ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին ու առաջնագիծը պահող զինվորների առօրյային:
Նա նաեւ զինուժի հրամանատարությանը մի շարք հանձնարարականներ է տվել: