Հանձնարարվեց մշակել նոր քաղաքականություն՝ ձեռնարկություններին սուբսիդավորելու համար

May 4, 2017

Տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին սուբսիդավորելու համար պետությունը նոր քաղաքականություն պետք է մշակի։ Այսօր Կառավարության նիստում հնչած հանձնարարականը վերաբերում է Տնտեսակսն զարգացման եւ ներդրումների, Գյուղատնտեսության ու Ֆինանսների նախարարություններին։

«Բազմիցս հայտարարել ենք տնտեսական գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրման անհրաժեշտության մասին։ Կարծում ենք՝ ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող ու նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն», — նշեց վարչապետը։

Ըստ Կարապետյանի, առաջարկվում է սկսել նոր աաղաքականություն, ըստ որի՝ պետությունը կսուբսիդավորի ձեռնարկություններին կողմից վերցրած վարկերը։

«Նոր քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններին հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացման, հավելյալ արժեք ստեղծողների աջակցման ու նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը», — ասաց Կարապետյանը։

Նա Տնտեսական զարգացման ու ներդրումների, Ֆինանսների ու Գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկուշաբաթյա ժամկետում կենտրոնական ու մնացյալ բանկերի հետ համատեղ քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման, սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերական ոլորտների։

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսկում։ Մենք պետք է կանխատեսումներ անենք, որպեսզի 2018 թվականի բյուջեում համապատասպան միջոցներ նախատեսենք», — եզրափակեց վարչապետը։

Source: Yerkir Media
Link: Հանձնարարվեց մշակել նոր քաղաքականություն՝ ձեռնարկություններին սուբսիդավորելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image