Հանրապետության հրապարակում հանրահավաք է (լուսանկարներ)

21.00 Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ:

20։00։ Երևանի  Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ դերասան Սոս Ջանիբեկյանը։ Նա կոչ արեց ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հորդորեց բոլոր արվեստագետներին միանալ ցուցարարներին։

Ուսանողական շարժման ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը ուսանողներին հայտնեց, որ վաղը ժամը 9։00-ին մեկնարկում են ուսանողական դասադուլը։

19։50-ին Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է  բազմահազարանոց հանրահավաքը։ Արդեն 10-րդ օրն է, որ հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։

Հանրահավաքը բացեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը, ով հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց գիշերը չմնալ փողոցում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցավ 2 ր տեւողությամբ բանակցություն, որից մի ժամ անց ուժայինները բերման ենթարկեցին, ավելի ուշ նաեւ ձերբակալեցին ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին։

Երեւանի տարբեր շրջաններում բնակչությունը ինքնակազմակերպվեց եւ դուրս եկավ երթի։

 

hraparak-havaq-drosh-22.04

hraparak-havaq

Source: Yerkir Media
Link: Հանրապետության հրապարակում հանրահավաք է (լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image