Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները: Քաղաքացիներն այստեղ են եկել բազմապիսի պաստառներով ու սպասում են Ազգային ժողովում վարչապետի ընտրության արդյունքներին:
Ազգային ժողովը մայիսի 1-ին` ժամը 12:00-ին գումարելու է վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված հատուկ նիստը: ՀՀ վարչապետի թեկնածու է գրանցվել միայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան»-ը և ՀՅԴ-ն, հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները սատարելու են վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածու Փաշինյանին: ՀՀԿ-ն մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը կհրապարակի խմբակցության որոշումը:
![mayisi-mek-havaq-ton](http://yerkirmedia.am/wp-content/uploads/2018/05/mayisi-mek-havaq-ton.png)
Լուսանկարը՝ Էդուարդ Հակոբյանի
Source: Yerkir Media
Link: Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները