Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը: Համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 24 երկրի ղեկավար:

Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել են Հայաստանին:

Source: Yerkir Media
Link: Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image