Հասարակության մեջ կա արդարացի դժգոհություն՝ դպրոցների տնօրենների նշանակման վերաբերյալ. Լ. Մկրտչյան

July 6, 2017

Կառավարության այսօրվա նիստում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց մի նախագիծ, որով վերահաստատվում է ՀՀ պետական հանրակրթական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը:

Նախորդ նման որոշումը եղել է 2002թ-ին, որոշման ընդունումը կապված է այն հիմնախնդիրներով, որոնք այսօր կան դպրոցներում: Խնդիրները վերաբերում են ներառական կրթությանը եւ դպրոցների կառավարման խորհուրդներին։ Նոր որոշման մեջ կա առանձին դրույթ, ըստ որի դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ պետք է հրապարակվեն դպրոցի ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը եւ թափուր աշխատատեղերը:

Ըստ նախարարի` մինչև 2017թ վերջը պետք է վերանայվեն դպրոցների տնօրենների նշանակման հարցերը, քանի որ հասարակության մեջ կա արդարացի դժգոհություն:

Պատասխանելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցին, թե արդյո՞ք առանձին կայք նախատեսելը հավելյալ ռեսուրս չի ենթադրում, եւ դա այն դեպքում, որ գործում է dasaran.am կայքը, Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ամեն դպրոց արդեն ունի իր կայքը:

Source: Yerkir Media
Link: Հասարակության մեջ կա արդարացի դժգոհություն՝ դպրոցների տնօրենների նշանակման վերաբերյալ. Լ. Մկրտչյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image