Հաստատված ծրագրերում կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել․ սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարարը կասկածներ ունի, որ նախարարությունում իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան։ Այժմ տեղի է ունենում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը։ Նա ասել է, որ եկել է այն ժամանակը, երբ հաստատվել էր 2018 ի բյուջեն ու ծրագրեր եւ այդ ծրագրերի մի մասն արդեն իրականացվում էին։ Կասկածելով, որ պետբյուջեով հաստատված ծրագրերում կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր՝ նախարարը դիմել է վերահսկողական ծառայություն եւ առաջիկայում աուդիտ կարվի․ օրինակ՝ «արի տուն» ծրագրի շրջանակում նախատեսված ամառային դպրոցի ծրագրում։

«Իսկ մենք պատասխնատու ենք ոչ միայն հայաստանցի հարկատուների առջեւ, այլեւ սփյուռքիառջեւ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նա ասել է, որ հայտարարված տենդերներում մշտապես հաղթել են միեւնույն ընկերությունները։

Ըստ նախարարի՝ երկու ճանապարհ կա․ կասեցում կամ պայմանագրերի խզում։ «Լավագույն տարբերակը` ծրագրերի իրականացման ժամկետները հետաձգել։ Կասկածների ֆոնին շարունակել այդ ծրագրերը` ճիշտ չէ։ Կհասկանամ մի քանի հարյուր մասնակիրցերի, ովքեր կդժգոհեն, որ գնել են ավիատոմսեր, սակայն հետաձգվում է։ Առաջիկայում կիրականացվեն 2 խոշոր ծրագրեր` «Արի տուն» եւ ամառային դպրոցի հիման վրա ծրագիր իսկ երկրորդը՝ նոր ծրագիր, որի փակագծերը չբացեց»։

Source: Yerkir Media
Link: Հաստատված ծրագրերում կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել․ սփյուռքի նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image