Հարավային Կորեայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
September 16, 2018
Հարավային Կորեայի արևմտյան մասում՝ Չոլա-Պուկտո նահանգում, թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում: Ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են: