Հարկերի վճարումից խուսափած տնտեսվարողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերն ու հորդորել տնտեսվարողներին ինքնակամ վճարել չվճարված հարկերը և ստվերային շրջանառությունը բերել սպիտակ դաշտ:

Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի, ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը: Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության:

Source: Yerkir Media
Link: Հարկերի վճարումից խուսափած տնտեսվարողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image