Հարձակում Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմակայանի աշխատակիցների վրա, կան բազմաթիվ զոհեր

June 20, 2017

Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ աշխատակիցներ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի լույս 20-ի գիշերը։ Ռազմակայանի աշխատակիցները, որոնք Աֆղանստանի քաղաքացիներ էին, ավտոմեքենայով ուղեւորվում Էին Բաղրամի ավիաբազա, բայց ընկել են դարանը։ Հարձակվողները փախել են պատահարի վայրից:

Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:

Բաղրամն Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական ռազմակայանն Է։

Source: Yerkir Media
Link: Հարձակում Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմակայանի աշխատակիցների վրա, կան բազմաթիվ զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image