Ֆրեյսբուրգի ուռուցքաբանության կանխարգելման եւ համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Կարին Միխելսը հայտարարել է, որ կոկոսի յուղը «մաքուր թույն է»։ Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը։

Հերթական դասախոսության ժամանակ Միխելսը խոսել է կոկոսի յուղի վնասների մասին, անվանելով այն «սննդամթերքներից վատագույնը»։ Նա նշել է, որ կոկոսի յուղը 80 տոկոսով բաղկացած է հագեցած ճարպերից, իսկ դա 2 անգամ ավելի շատ է, քան խոզաճարպինը եւ 60 տոկոսով ավելի՝ քան տավարի ճարպինը։

Կոկոսի ճարպը, ըստ պրոֆեսորի, ավելացնում է «վատ խոլեստերինի»՝ ցածր խտության լիպոպրոտեինի քանակությունը, որի ավելցուկը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։