ՀԲԸՄ-ն պաշտպանում է ընտանեկան բռնության քրեականացման օրենքի նախագիծը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվերապահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության քրեականացման ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը:

Խոշտանգումներից զերծ մնալը մարդու հիմնարար իրավունքներից է անկախ ազգությունից, գտնվելու վայրից, լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից կամ որեւէ այլ կարգավիճակից: Որեւէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը: Ամուր ընտանիքները հայ հասարակության հիմքն են, իսկ կանայք հանդիսանում են այդ ընտանիքների հենասյունը: Կանանց անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված որեւէ սպառնալիք, սպառնալիք է նաև նրա ընտանիքին, համայնքին եւ, ի վերջո, ամբողջ ազգին: ՀԲԸՄ-ն միանում է վերոհիշյալ արժեքներն ու համոզմունքն արտահայտող այս օրենքի ընդունմանն աջակցող աշխարհի բոլոր հայերին:

Հիմնված 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագույն ոչ-շահամետ հայկական կազմակերպությունն է: Միության կենտրոնը գտնվում է Նյու Յորքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Source: Yerkir Media
Link: ՀԲԸՄ-ն պաշտպանում է ընտանեկան բռնության քրեականացման օրենքի նախագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image