Հետազոտողների քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել

Գիտնականները «շատ դրական քայլ են» կատարել  քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որը կստիպի օրգանիզմի իմունային համակարգին պայքարել ուռուցքների դեմ, ասես դրանք վիրուս լինեն:  Այս մասին,  The Independent-ի հաղորդմամբ, ասել են փորձագետները:

Հետազոտողների միջազգային թիմը նկարագրել է, թե ինչպես են իրենք նմուշ վերցրել քաղցկեղի գենետիկ ՌՆԹ կոդից, դրանք տեղադրել յուղի նանոմասնիկների մեջ, ապա ստացված խառնուրդը ներարկել հիվանդության զարգացած փուլում գտնվող երեք հիվանդների արյան մեջ :

Հիվանդների իմունային համակարգն արձագանքել է  «սպանող» T- բջիջների արտադրմամբ, որոնք նախատեսված են քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար:

Գերմանիայի Յոհանես Գութենբերգի համալսարանի գիտնականները պատվաստանյութը փորձարկել են մկների վրա ու պարզվել է, որ այն նաեւ արդյունավետ է մկների արագ զարգացող քաղցկեղի դեպքում:

Գիտնականների ղեկավարի խոսքով` նման պատվաստանյութն արագ և մատչելի է պատրաստման համար, որը կարող է հայտնաբերել ցանկացած քաղցկեղածին հակամարմին:

 


Source: Yerkir Media
Link: Հետազոտողների քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image