«ՀԷՑ»-ը «Տաշիր Կապիտալ»-ին վաճառելու հարցը կառավարության օրակարգում է

April 5, 2017

«ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ համաձայնություն տալու նպատակով: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում:

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի («ՀԷՑ» ՓԲԸ) 69,99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին (Գնորդ) փոխանցելու մտադրության մասին:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հաստատվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ գնորդին փոխանցման պայմանների համաձայնությունը և տրվում է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը:

Source: Yerkir Media
Link: «ՀԷՑ»-ը «Տաշիր Կապիտալ»-ին վաճառելու հարցը կառավարության օրակարգում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image