Հիլարի Քլինթոնին մեղադրում են պետական դավաճանության մեջ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, սկսել է ծառայական նամակագրության համար օգտագործել անձնական փոստային սերվերը: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքոլը:

«Ավելի վաղ (ՀՀԲ-ի տնօրեն) Ջեյմս Քոմին ինձ ասել է, թե շատ հավանական է, որ (ԱՄՆ-ին) թշնամի երկրները մուտք են գործել նրա անձնական սերվեր: Դա է պատճառը, որ գոյություն ունեն անվտանգության կանոնակարգեր՝ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար: Քլինթոնն այն տրամադրել է մեր թշնամիներին, եւ այժմ նրանք ունեն այդ շատ կարեւոր տեղեկատվությունը, որն սպառնում է ոչ միայն նրան (Քլինթոնին) եւ (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը, այլեւ այն տղամարդկանց ու կանանց (ԱՄՆ-ի քաղաքացիներին – խմբ.), ովքեր ծառայում են արտասահմանում: Անկեղծ ասած, իմ կարծիքով՝ դա դավաճանություն է»,- ասել է Մաքոլը Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:


Source: Yerkir Media
Link: Հիլարի Քլինթոնին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image