«Հիշողությունն է կանխելու նման ոճիրները». Պապի գրառումը՝ Ցեղասպանության պատվո այցելուների գրքում
June 25, 2016
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
Հռոմի Պապը գրել է. «Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»: