«ՀՀԿ-ն ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները». Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու ձևավորվելիք կառավարության աշխատանքին, տեղեկացնում է ilur.am-ը:

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում :

Source: Yerkir Media
Link: «ՀՀԿ-ն ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները». Լեւոն Տեր-Պետրոսյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image