ՀՀԿ-ն նախընտրական ծրագրում ներառել է երեւանցիներին հուզող խնդիրների լուծումները

April 22, 2017

 

Երեւանի ավագանու ընտրություններին «Հանուն Երեւան»-ի կարգախոսով մասնակցող «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել Արաբկիրում:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն, որը ավագանու ՀՀԿ-ական թեկնածուներից է, իր ելույթում նշել է՝ գործող քաղաքապետին քննադատելը հեշտ է, քանի որ քննադատողները մայրաքաղաքը կառավարելու ծանր պարտականությունը չեն կատարում: Նա կոչ է արել երեւանցիներին քվեարկելուց առաջ մտածել:

Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն էլ, որը եւս ավագանու թեկնածու է, մարդկանց հորդորել է Տարոն Մարգարյանի արված աշխատանքին նայել:

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող ու քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նշել է, որ իրենց նախընտրական ծրագրում ներառել են երեւանցիներին հուզող բոլոր խնդիրների լուծումները:

Source: Yerkir Media
Link: ՀՀԿ-ն նախընտրական ծրագրում ներառել է երեւանցիներին հուզող խնդիրների լուծումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image