ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն

April 27, 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,-  նշեց Շարմազանովը:

Նա հստակ ժամկետներ չնշեց` կրկնելով, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում:

Source: Yerkir Media
Link: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image