ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի’ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ:

Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ: Նաև սովորելու են զարգացնել և ներդաշնակել ազատության ու պատասխանատվության, իրավունքների ու պարտականությունների իրենց ըմբռնումները, գիտակցել պարտքը հայրենիքի ու հասարակության հանդեպ:

…Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, այսօր բացվում է ձեր մանկավարժական կենսագրության հերթական էջը, որում, լիահույս եմ, շատ ու շատ ձեռքբերումներ են արձանագրվելու: Դրանք վկայելու են, որ շարունակում եք հայ բազմադարյա դպրության հարուստ ավանդույթները: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում ևս բազմաթիվ առիթներ ունենաք հպարտանալու ձեր սաների հաջողություններով:

…Առանձնահատուկ զգացումներով եմ դիմում Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախի կրթօջախներին: Այնտեղ հնչող դպրոցական զանգերը հայրենիքի դարպասներից տարածվում են ողջ երկրով և խաղաղություն ու վաղվա օրվա հանդեպ վստահություն են սերմանում բոլորիս հոգիներում»,-մասնավորապես նշված է ուղերձում:

Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image