ՀՀ ԱՆ. Խորենացի փողոցում բախումների հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ աջողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Հուլիսի 21-ի ժամը 02:30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Հայթայանը:


Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱՆ. Խորենացի փողոցում բախումների հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image