ՀՀ դիլերներն ու բրոքերները կկարողանան աշխատել մի քանի երկրների արժեթղթային շուկաներում

July 29, 2016

Հայաստանը ինտեգրվում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆոնդային բորսա: Հայկական ֆինանսական ընկերությունները կկարողանան անարգել արժեթղթեր գնել միության մյուս երկրների բորսաներում:

Այսօր կայացած Կառավարության նիստում հավանության արժանացած ծրագրով՝ մեր երկրի բրոքերներն ու դիլերները կկարողանան ազատ աշխատել միության անդամ մյուս երկրների արժեթղթային շուկաներում՝ պայմանով, որ համապատասխանելու են այդ շուկաների կանոններին:


Source: Yerkir Media
Link: ՀՀ դիլերներն ու բրոքերները կկարողանան աշխատել մի քանի երկրների արժեթղթային շուկաներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image