ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել
June 23, 2018
ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,- նշված է գրառման մեջ: