ՀՀ-ի և Ուզբեկստանի միջև հանվեց վիզային ռեժիմը

July 29, 2016

 

Այսօր կայացած Կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: Այսինքն՝ երկու պետությունների քաղաքացիները սովորական եւ դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել միմյանց պետությունների տարածքում:

Նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

 


Source: Yerkir Media
Link: ՀՀ-ի և Ուզբեկստանի միջև հանվեց վիզային ռեժիմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image