ՀՀ նախագահը Բեռլինում կատարել է հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը

March 10, 2018

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, մարտի 10-ին պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ։ Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

Source: Yerkir Media
Link: ՀՀ նախագահը Բեռլինում կատարել է հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image