ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձեւավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին:

Նրանց մասին մտածելով, նրանց հարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից հղվող պատգամը Արցախի այսօրվա քաղաքացուն, այսօրվա զինվորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզորացնել երկիրը, պետությունը, լինել միասնական Հայաստան, Արցախ եւ Սփյուռք»,-մասնավորապես ասված է ուղերձում։

Source: Yerkir Media
Link: ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image