ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մայիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով.

«Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում ծառայությունն անհրաժեշտ է ավելի ուժեղացնել։

Քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, նվազ վտանգավոր խախտումներ կատարած վարորդներին որոշ դեպքերում ներել։

Վալերի Օսիպյանը խիստ հրահանգ տվեց բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում ճանապարհային ոստիկանության համակարգում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ լինելու է հետևողական»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: Yerkir Media
Link: ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image