ՀՀ որոշ մարզերում սպասվում է թաց ձյուն

Հանրապետությունում ապրիլի 15-ին՝ հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով:

Գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երեւանում գիշերը կդիտվի +8, ցերեկը՝ +19, երեկոյան՝ + 14 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: ՀՀ որոշ մարզերում սպասվում է թաց ձյուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image