ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կունենա կառավարությունը

June 13, 2017

Կառավարությունը քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Նախագծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Առանձին հոդվածներում նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը:

Գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ նախագահը: Վերջինս լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու և իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին և այլն:

Նոր Սահմանադրությամբ պայմանավորված ` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Ասվածը վերաբերելի է նաև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետևանքներով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Source: Yerkir Media
Link: ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կունենա կառավարությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image