ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել

July 9, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաեւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ»,-նշել է Վահե Էնֆիաջյանը:

Source: Yerkir Media
Link: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image