ՀՀ փոխվարչապետն ու ԿԲ նախագահը մասնակցել են ՎԶԵԲ տարեկան ժողովին
May 11, 2017
2017 թ. մայիսի 9-ից—11-ը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաժողովի ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր: Այս տարի համաժողովը հատկապես կարևորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից, այդ թվում` երկրների հետ համագործակցության գործիքակազմի ու առաջնահերթությունների իմաստով: