ՀՀ 347 համայնքում ՏԻՄ ընտրություններ են. Գյումրիում եւ Վանաձորում՝ նոր ընտրակարգով
October 2, 2016
Հոկտեմբերի 2-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմնինների ընտրությունների երկրորդ փուլն է։ Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում ընտրում են ավագանու անդամներ, համայնքների ղեկավարներ։
Երկրի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում ընտրությունները տարբերվում են մյուսներից։ Այստեղ ներդրել է համասնական ցուցակով կուսակցական առաջադրումների համակարգը։ Վանաձորում ընտրապայքարում ութ կուսակցություն է առաջադրվել, Գյումրիում 10-ը եւ մեկ դաշինք:
Քարոզարշավի 3 շաբաթների ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, թե որոնք էին առավել համոզիչ ցույց կտան քվեարկության արդյունքները:
Ընտրական գործընթացի մանրամասներն արդեն «Երկիր Մեդիայի» եթերում կամփոփի մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը, ընտրատեղամասերը փակելուց հետո, երեկոյան 20։30-ին, «Երկրի շաբաթը» հեղինակային ծրագում։