ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույցով փոխել են Ալիեւին նվիրված գրքի շնորհանդեսի ընթացքը

Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունն ապրիլի 20-ին Աթեն­քում կազմակերպել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդես:

Ինչպես տեղեկացնում է «Ազատ օր»-ը՝ հրավիրվածների թվում են եղել Ադրբեջանում Հունաստանի նախկին դեսպաններ Կարոլոս Ղատիսը և Մերկուրիոս Քարաֆոթիասը, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեոդորոս Փանկալոսը, պրոֆեսոր Նիկոս Քիրիազիսը:
 
Ձեռնարկին ներկա գտնվող հույն քաղաքական գործիչներին և հույն հասարակությանն Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը բացահայտելու նպատակով՝ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունը բողոքի հավաք է կազմակերպել՝ հակազդելով ձեռնարկին:
 
Հունահայ երիտասարդները, խմբվելով շենքի մուտքի առջև, պաստառներ են բարձրացրել և բարձրախոսով լոզունգներ հնչեցրել: Առաջացած աղմուկն անտարբեր չի թողել ձեռնարկի մասնակիցներին, որոնք պատուհաններից դիտելով այդ ամենը, հետաքրքրվել են, թե որն է երիտասարդների բողոքի պատճառը:
 
Ոստիկանական ուժերը փորձել են հետ պահել երիտասարդներին, որոնք, սակայն, բացատրել են, որ խաղաղ նախաձեռնություն են իրականացնում՝ նպատակ ունենալով ներկաներին ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը:


Source: Yerkir Media
Link: ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույցով փոխել են Ալիեւին նվիրված գրքի շնորհանդեսի ընթացքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image