ՀՅԴ-ի կողմից առաջադրված Թալինի քաղաքապետի թեկնածու Տիգրան Հարությունյանը քաղաքի մշակույթի տանը տեղակայված թիվ 15/1 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա եկել էր կնոջ եւ դստեր հետ:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների, եւ հույս ունի, որ արդարությունը կհաղթի:
Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում փորձելու է ներդրողների ներգրավել եւ նրանց միջոցով ավելացնել քաղաքի բյուջեն:
«Շեշտը դնելու եմ աշխատատեղեր ստեղծելու վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Թալին այցին` նա նշեց, որ ժողովրդին դուր չի եկել, որ նրանք շքախմբով են եկել քաղաք` սատարելու գործող քաղաքապետին: Անդրադառնալով Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից գործող քաղաքապետի օգտին քարոզչություն անելուն` Տիգրան Հարությունյանն ասաց, որ դա բնական է, քանի որՍարգիս Սահակյանը Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է եւ պետք է սատարեր ՀՀԿ-ական թեկնածուին:
Source: Yerkir Media
Link: ՀՅԴ-ի թեկնածուն ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների