Հնաբերդ գյուղի մոտակայքում վթարի հետևանքով քաղաքացին տեղում մահացել է

November 27, 2017

«ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Այգեստան-Դվին ճանապարհին նոյեմբերի 26-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Հնաբերդ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը` 1958 թ. ծնված Ջուլիետա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է քննություն:

Source: Yerkir Media
Link: Հնաբերդ գյուղի մոտակայքում վթարի հետևանքով քաղաքացին տեղում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image