Հնդկաստանի կառավարության նախաձեռնած ծրագրով 275 հայ է սովորել
December 5, 2017
Արդեն 25 տարի է Հայաստանի 25-40 տարեկան քաղաքացիները մասնակացում են Հնդկաստանի կառավարության նախաձեռնած «Հնդկական տեխնիկական եւ տնտեսական համագործակցության» ծրագրին: Այն իրականացվում է 160 երկրի հետ, այդ թվում՝ Հայաստանի: Բոլոր ծախսերը հոգում է հնդկական կողմը:
Դիվանագիտական 25 տարվա ընթացքում 275 հայ է սովորել այդ ծրագրով: Ու այսօր մասնակիցները հավաքվել էին՝ իրենց փորձը ներկայացնելու եւ Հնդակստանից ստացած տպավորությունների մասին խոսելու: Դասընթացին մասնակցելու նպատակով երեք ամիս առաջ պետք է դիմել: Տեւողություն 2-6 շաբաթ է: