Հոլանդահայերը կոգեկոչեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը
April 24, 2017
Հոլանդիայում նույնպես ապրիլի 23-ին կայացել է ջահերով երթ: Իսկ ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Ասենում կկազմակերպի Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառում: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:
Ոգեկոչման միջոցառումը կկայանա Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը տեղադրված Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ՝ Ասենում: Տեղի կունենա ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում ողջույնի խոսքերով եւ գեղարվեստական ելույթներով, ներկա կլինեն Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, Հայոց ցեղասպանության հետազոտող Դիրկ Ռոդ-զանտը եւ այլոք: