Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը զեկուցեց աշխատանքային օրերը տեղափոխելու մասին։
«Հոկտեմբերի 11-ի ու 12-ի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 3-ը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի օրերով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ն ու 12-ը ոչ աշխատանքային են։
Source: Yerkir Media Link: Հոկտեմբերի 11-ի ու 12-ի փոխարեն աշխատանքային կլինեն շաբաթ օրերը